travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ
Սուրբ Վալենտինի՝ սիրահարների տոնը

Փետրվարի 14-ին Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի՝ սիրահարների օրը։ Տոնը նվիրված է  Հին Հռոմի բժիշկ- հոգևորական  Սուրբ Վալենտինիուսի  հիշատակին։ Վերջինս գաղտնի ամուսնացրել է սիրահար զույգերին այն ժամանակ, երբ Հռոմեական կայսրությունը գտնվում էր  պատերազմական իրավիճակում , զինվորների պակաս կար, ուստի  Կլավդիոս  II կայսեր հրամանով արգելվում է լեգեոններին ամուսնանալ։ Սակայն շուտով Սուրբ Վալենտինի գաղտնի արարքները ջրի երես  են դուրս գալիս,  և նրան  ձերբակալում են։ Բանտում Վալենտինը բժշկում է բանտապետի կույր աղջկան և սիրահարվում վերջինիս։ Դժբախտաբար Վալենտինին դատապարտում են մահապատժի։ Վերջինս մահապատժից մեկ օր առաջ նամակ է գրում բանտապետի աղջկան՝ <<Քո Վալենտին>> ստորագրությամբ։ Աղջիկը նամակը ձեռքը վերցնելուն պես՝ գերբնական ուժով սկսում է տեսնել։ Այս դեպքից երկար ժամանակ անց Կաթոլիկ եկեղեցու կողմից Վալենտինը սրբադասվում է, իսկ 496 -ին Հռոմի Գելասիուս Պապի կողմից փետրվարի 14-ը հայտարարվում է Սուրբ Վալենտինի օր։ Եվ չնայած այն բանին, որ Սուրբ Վալենտինը կաթոլիկական տոն է, այն ոչ պաշտոնապես, սակայն մեծ ոգևորությամբ նշվում է նաև մեր հայ երիտասարդների կողմից։

© 2023 EdenTour. All rights reserved.