travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ
Վենետիկ
0.46 USD
հարցնել
0.46 USD
հարցնել
0.46 USD
հարցնել
Հարցումով
հարցնել
Վենետիկ
12.01-19.01թթ
7 օր / 6 գիշեր
Royal San Marco հյուրանոց 4*
Մեկ անձի արժեքը երկտեղանոց համարում 450 եվրո։
Գինը ներառում է՝
Ավիատոմս
Հյուրանոց
վիզայի աջակցություն

Վենետիկը Եվրոպայի ամենայուրօրինակ քաղաքն է: Զբոսաշրջիկների հոսքը դեպի այս հեքիաթային վայր միշտ հսկայական է եղել, քանի որ Վենետիկի պատմական տեսարժան վայրերի շքեղությունը հայտնի է յուրաքանչյուրին: Դրանք այստեղ այնքան շատ են, որ տպավորություն է ստեղծվում, որ Վենետիկը հսկայական թանգարան է: Քաղաքը հիշեցնում է կենդանի հեքիաթի: Դեպի Վենետիկ շրջագայություն գնած զբոսաշրջիկները, զարմանքով ու հիացմունքով են նայում հանգիստ և նեղ փողոցներին, որոնց վրա չկան մեքենաներ և արտանետվող գազեր: Դա այնքան անսովոր է ժամանակակից մարդու համար, որ զբոսաշրջիկները ընկնում  են ռոմանտիկ տրամադրության մեջ և հանգստության զգացում են վերապրում:

 

Վենետիկը շրջապատված է մեծաթիվ առասպելներով, որոնք, միահյուսվելով իրական պատմությունների հետ, լցնում են այս քաղաքի մթնոլորտը առեղծվածներով ու լեգենդներով: Վենետիկը կամ ինչպես այն անվանում են «ջրի Հանրապետություն», ջրանցքով բաժանված է  երկու մասի, որի երկարությունը հասնում է 3800 մետրի: Ջրանցքի լայնությունը տատանվում է 30-ից մինչև 70 մետր և շատ տպավորիչ տեսք ունի: Ջրանցքը պարբերաբար մաքրվում է, որպեսզի այնտեղ թափվող աղբի քանակը չգերազանցի սահմանված նորմերը: Քաղաքում կան բազմաթիվ էլ ավելի փոքր ջրանցքներ, որոնցում մաքրումների ժամանակ հաճախ գտնում են եզակի արտեֆակտներ: Լողափերը գտնվում են քաղաքից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա, և լողափային հանգիստ նախընտրող զբոսաշրջիկները, առանց դժվարության կարող են հասնել նրանց: Դա կլինի հրաշալի ճանապարհորդություն, քանի որ այս քաղաքում մինչև ծովը կարելի է հասնել գոնդոլով: Վենետիկում, ընդհանրապես, ցանկացած տեղ կարելի է հասնել այս յուրօրինակ տաքսիով:

 

Շրջագայությունը դեպի Վենետիկ, դա մի անմոռանալի ուղևորություն է, որը մոռանալը պարզապես անհնար է, այդքան ինքնատիպ և գեղեցիկ է այս քաղաքը: Զբոսաշրջիկները, թեժ տուր գնելիս շահում են կրկնակի՝ առաջինը՝ նրանք կայցելեն հրաշալի մի երկիր, և երկրորդ ՝ դա կանեն շատ քիչ գումարով: Վենետիկի հյուրանոցները զարմացնում են իրենց շքեղությամբ և բնակության հարմարավետությամբ: Սպասարկող անձնակազմը լավ պատրաստված է հյուրերին դիմավորելուն, հուրանոցի աշխատակիցները տիրապետում են բազմաթիվ լեզուների, ուստի շփման հետ ոչ մի խնդիր չի առաջանում: Էքսկուրսիոն ծրագրերը զբոսաշրջիկներին շատ դրական տպավորություններ են տալիս: Քաղաքը շատ մաքուր է, կան մեծ քանակությամբ վառ ծաղկաթմբեր և ծաղկանոցներ: Փողոցներում կան բազմաթիվ սրճարաններ, որտեղ մատուցում են համեղ ուտեստներ և հիանալի սուրճ: Իտալական խոհանոցը հայտնի է ամբողջ աշխարհում, և Վենետիկը բազմիցս հաստատում է այս պնդումը:

հարցում

© 2023 EdenTour. All rights reserved.