travel@edentour.am
AMD
USD
EUR
RUR
|
Հայ
Աթենք

Աթենքը աշխարհի ամենամեծ պատմական կենտրոնն է: Պատմությունն այս քաղաքի վրա թողել  է վեհության և հանդիսավորության հետք:

Մեծ թվով զբոսաշրջիկներ ամեն տարի գալիս են այս հնագույն քաղաք ՝ շոշափելու հնագույն մշակույթը, որը սկիզբ է դրել այն ամենին, ինչ կա մեր մոլորակի վրա: Պատմությանը ծանոթ մարդկանց համար դեպի Աթենք շրջագայությունը դառնում է  տոն: Ճամփորդական ծրագիրը առանձնանում է բարձր հագեցվածությամբ: Այստեղ այնքան շատ են պատմական վայրերը ու մշակութային հուշարձանները, որ անգամ դրանց մի մասը տեսնելը մեծագույն նվաճում է: Էքսկուրսիաները մշտապես համալրվում են նոր զբոսաշրջային երթուղիներով և օբյեկտներով, ինչը ուղևորությունը դեպի Հունաստանի մայրաքաղաք դարձնում է էլ ավելի հետաքրքիր:

 

Հասկանալի է, որ ֆիզիկապես անհնար է շրջանցել այս քաղաքի բոլոր պատմական վայրերը: Այստեղ յուրաքանչյուր քար, դա մի պատմություն է  և այս փաստը միայն խթան  է հանդիսանում դեպի Աթենք տուր գնած իսկական հետաքրքրասեր ճանապարհորդին: Աթենքում կա հիանալի ծովափնյա հանգիստ: Ծովափն, որն ունի զարգացած ենթակառուցվածքի բոլոր հատկանիշները, գեղեցիկ է և հարմարավետ:  Ծովափի հոյակապ լանդշաֆտները, ծովը ՝ կապույտ գույնով, այս ամենը զբոսաշրջիկների մոտ հրաշալի տրամադրություն է ստեղծում ամբողջ օրվա ընթացքում: Քաղաքի լողավայրերը բարեկարգված են ըստ ամենաբարձր դասի, դրանք ունեն բոլոր պայմանները գերազանց հանգստի և տարբեր զբաղմունքների, այդ թվում ' ջրային սպորտաձևերի համար: Հատկապես լավ զարգացած է հյուրանոցային ոլորտը: Այստեղ առանց որևէ դժվարության կարելի է գտնել կացարան ցանկացած ճաշակի և դրամապանակի: Քաղաքում կա ամեն ինչ, այդ թվում, հիասքանչ 5 աստղանի  հյուրանոցներ և 3 և 4 աստղանի զբոսաշրջային համալիրներ, որոնք հասանելի են յուրաքանչյուրին: Այստեղ բոլոր հյուրանոցները ունեն իրենց տարածքը, որտեղ կան ժամանցային և զվարճանքի հաստատություններ: Ուրախ անիմատորները զբոսաշրջիկների յուրաքանչյուր ազատ րոպեն կզբաղեցնեն ՝ նրանց հանգիստը վերածելով ուրախ տոնի: Հատուկ ուշադրության են արժանանում Աթենքի հյուրանոցները: Այստեղ յուրաքանչյուրը հեշտությամբ կգտնի հարմարավետ կացարան:

 

Քանի որ, այս քաղաքում կան և բարձրակարգ 5 աստղանի զբոսաշրջային համալիրներ, և մատչելի, բայց շատ հարմարավետ 3 և 4 աստղանի հյուրանոցներ: Բոլոր հյուրանոցներն ունեն իրենց սեփական տարածքը, որտեղ հյուրերին առաջարկվում են բազմաթիվ ժամանցային և զվարճալի միջոցառումներ, որոնք իրականացնում են զվարճալի և փորձառու անիմատորները: Թեժ տուրերը ուղևորությունը դեպի Աթենք  կդարձնեն էլ ավելի գրավիչ, քանի որ խնայված գումարը կարելի է ծախսել զվարճանքների վրա:

 

 

հարցում

© 2023 EdenTour. All rights reserved.